Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
432.96
RUB
4.6571
GEL
138.19
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանը բացառում է Սիրիայում դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու հավանականությունը. ԱԳՆ

02.08.2012, 16:26
ՀՀ արտգործնախարարությունը բացառում է Սիրիայում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու հավանականությունը, կառավարության նիստից հետո «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը։
Հայաստանը բացառում է Սիրիայում դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու հավանականությունը. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտգործնախարարությունը բացառում է Սիրիայում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու հավանականությունը, կառավարության նիստից հետո «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը։

Սիրիայի հայ համայնքը, որը ձևավորվել է 1915թ.-ի Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո, մինչև վերջին ժամանակները շուրջ 60 հազար մարդուց էր բաղկացած, ովքեր զգալի դեր են խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։

Սիրիայում տիրող լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով հայերի արտահոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք։

Ըստ տարբեր տվյալների, 2011-2012թթ. շուրջ 8 հազար սիրիացի քաղաքացի է դիմել Հայաստան՝ հայկական քաղաքացիություն ստանալու խնդրանքով, և նրանցից շուրջ 3 հազարն արդեն ստացել է հայկական քաղաքացիություն։--0-