Հայաստանը և Ռուսաստանը կարող են հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով. Սարգսյան
14.09.2012,
13:38
Հայաստանը և Ռուսաստանը կարող են հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով, ասվում է ծննդյան օրվա կապակցությամբ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևինի ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը և Ռուսաստանը կարող են հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով, ասվում է ծննդյան օրվա կապակցությամբ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևինի ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա: Մենք, իրավամբ, կարող ենք հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով, քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ կարևորագույն նախաձեռնություններով»,- ասվում է պետության ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված ուղերձում:
Սարգսյանը նշել է, որ Մեդվեդևի հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության:
«Վստահ եմ, որ բոլոր մակարդակներում ինտենսիվ շփումների շարունակությունը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ձեռ քբերված բարձր պայմանավորվածությունների իրականացմանը»,- ընդգծվում է ուղերձում:
«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ և հաջողության բարեմաղթանքներս՝ Ռուսաստանին ծառայելու գործում»,-նշել է Սարգսյանը` մաղթելով ռուսական կառավարության ղեկավարին և նրա ընտանիքին բարօրություն, քաջառողջություն և նոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: -0-