Հայաստանը` որպես ժողովրդավարական երկիր, վստահորեն հաղթահարեց ընտրությունների փորձությունը. նախագահ
08.05.2013,
12:33
Յուրաքանչյուր ընտրություններ լուրջ փորձություն են Հայաստանի համար` որպես երիտասարդ ժողովրդավարության, և հանրապետությունը հաղթահարեց դրանք` դառնալով առավել վստահ և ուժեղ, չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Յուրաքանչյուր ընտրություններ լուրջ փորձություն են Հայաստանի համար` որպես երիտասարդ ժողովրդավարության, և հանրապետությունը հաղթահարեց դրանք` դառնալով առավել վստահ և ուժեղ, չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ըստ պետության ղեկավարի` խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց ողջ քաղաքական դաշտը ներկայացնող խորհրդարան, որն արդեն դրսևորել է իրեն որպես ուժեղ քաղաքական մարմին:
«Նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորվել է նոր մշակույթ։ Իսկ մի քանի օր առաջ Երևանի ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները ևս մեկ անգամ բարձրաձայնեցին, որ պահանջում են և պատրաստ են սատարել այն գործիչներին, որոնք օրնիբուն աշխատում են, ամեն օր մի բան են փոխում, և պրակտիկ աշխատանքը գերադասում են շոուներից»,– ասաց նա։
Ըստ նախնական տվյալների` քվեաթերթիկների մշակումից հետո բոլոր 464 ընտրատեղամասերում ՀՀԿ–ն հավաքեց 55,86 տոկոս (235 512 ձայն)։Երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (97 189 ձայն կամ 23,05%), երրորդը` «Բարև, Երևան» կուսակցական դաշինքը (35 732 ձայն կամ 8,47%)։
Նրանց հաջորդում են «Հայ ազգային կոնգրես» (18 499 կամ 4,39%), ՀՅԴ (15 999 կամ 3,79%), «Օրինաց Երկիր» (15 733 կամ 3,73%) և «Առաքելություն» ( 2692 կամ 0,64%) կուսակցությունները։--0--