Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը Ռուսաստանի ամենահուսալի գործընկերների ցուցակում. ՀԿՈՒՀՌԿ

04.12.2012, 20:49
Հայաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը Ռուսաստանի ամենահուսալի գործընկերների ցուցակում՝ ըստ երեքշաբթի ՀԿՈՒՀՌԿ-ի կողմից հրապարակած հարցման արդյունքների:
Հայաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը Ռուսաստանի ամենահուսալի գործընկերների ցուցակում. ՀԿՈՒՀՌԿ
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը Ռուսաստանի ամենահուսալի գործընկերների ցուցակում՝ ըստ երեքշաբթի ՀԿՈՒՀՌԿ-ի կողմից հրապարակած հարցման արդյունքների:

Միջազգային ասպարեզում ռուսները Մոսկվայի առավել հուսալի գործընկերներ են համարում Բելառուսին և Ղազախստանին:

«Հարցվածներն արդեն հինգ տարի է երկու երկրին էլ Ռուսաստանի ամենահուսալի գործընկերն են համարում: Այս տարի Բելառուսին ամենակայուն գործընկերն են համարել ռուս հարցվածների 46 տոկոսը, իսկ Ղազախստանին՝ 38 տոկոսը: Երրորդ տեղը զբաղեցնում է Ուկրաինան, որին նշել է հարցման մասնակիցների 17 տոկոսը: Հետխորհրդային տարածքի մնացած երկրները զգալիորեն զիջում են. ՌԴ հուսալի գործընկերների թվում Հայաստանին նշել է պատասխանողների 5 տոկոսը, Ղրղզստանին և Ադրբեջանին՝ 4 տոկոսը, Ուզբեկստանին՝ 3 տոկոսը, Մոլդովային, Թուրքմենիային և Տաջիկստանին՝ 2-ական տոկոս: Ըստ հարցման տվյալների՝ ամենաոչհուսալի գործընկեր է դարձել Վրաստանը (1%)»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նույն կերպ են ռուսները գնահատում նաև ԱՊՀ երկրների ղեկավարներին. առավել շատ վստահություն են ներշնչում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը (34% և 31% համապատասխանաբար)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նրանց հաջորդում են Վիկտոր Յանուկովիչը (12%), Իլհամ Ալիևը (5%),  Հայաստանի և Ղրղզստանի նախագահները (3-ական տոկոս): Ամենից քիչ ռուսները վստահում են Միխայիլ Սահակաշվիլուն (1%):

Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան, ըստ հարցվողների՝ նաև ամենակայուն և հաջող երկրներն են, որտեղ առավել հաջող է ընթանում արդիականացումը:
ՀԿՈՒՀՌԿ-ի հարցումն անցկացվել է 2012թ.-ի նոյեմբերի 24-25-ն ընկած ժամանակահատվածում, հարցվել է Ռուսաստանի 46 շրջանների 138 բնակեցված կետերի 1600 մարդ: Վիճակագրական սխալմունքը չի գերազանցում 3,4 տոկոսը: -0-