Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի անկախությունն անդառնալի է. Մանուկյան

20.09.2013, 14:37
Հայաստանի անկախությունն անդառնալի է, և Երրորդ հանրապետությունը չի կրկնի Առաջին հայկական հանրապետության ճակատագիրը, համոզված է  ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Հայաստանի անկախությունն անդառնալի է. Մանուկյան
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անկախությունն անդառնալի է, և Երրորդ հանրապետությունը չի կրկնի Առաջին հայկական հանրապետության ճակատագիրը, համոզված է  ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ներկայիս Հայաստանն ընդունված է համարել Երրորդ Հանրապետություն։ Մինչ այն եղել են Առաջին Հանրապետությունը (1918–1920 թթ.) և Հայկական ԽՍՀ–ն (1920–1991 թթ.)։

«Դա համազգային պոռթկում էր», – հայտարարել է Մանուկյանն` ավելացնելով, որ Անկախության հանրաքվեին մասնակցած 98 տոկոս բնակչության 99 տոկոսը կողմ էր արտահայտվել Հայաստանի անկախությանը։

Արամ Մանուկյանն 1990 թ.–ի օգոստոսի 23–ին ընթերցել է Անկախության հռչակագրի տեքստը, ինչպես նաև 1991 թ.–ի սեպտեմբերի 21–ին անցկացված հանրաքվեից հետո Հայաստանի անկախության մասին Գերագույն խորհրդի որոշումը։

Մանուկյանը նաև նշել է, որ Երրորդ հանրապետությունը ստեղծվել է այնպիսի պայմաններում, երբ ընթանում էր ղարաբաղյան պատերազմը, Հայաստանում 700 հազար մարդ մնացել էր անօթևան Սպիտակի երկրաշարժից հետո, երկիրը գտնվում էր շրջափակման մեջ, սակայն չնայած այս ամենին, այն ժամանակվա իշխանություններին շատ կարճ ժամկետներում հաջողվեց ստեղծել պետական գլխավոր ինստիտուտները։

Ըստ նրա` անկախության ամենամեծ ձեռքբերումները նվաճվեցին` չնայած ամենածանր պայմաններին։

1991 թ.–ի սեպտեմբերի 21–ին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ ԽՍՀՄ–ից հանրապետության դուրս գալու և անկախ պետության ստեղծման մասին հանրաքվե անցկացվեց։

Անկախությունը պաշտոնապես հռչակվեց խորհրդարանի կողմից սեպտեմբերի 23–ին։–0–