Հայաստանի կառավարության հնարավոր վերադասավորումներն էապես չեն անդրադառնա «Օրինաց Երկիր» կուսակցության պորտֆելների վրա. պատգամավոր
04.03.2013,
15:05
Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններից հետո ՀՀ կառավարության կառուցվածքի հնարավոր վերադասավորումներն էապես չեն անդրադառնա «Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցության նախարարական պորտֆելների վրա, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Օրինաց Երկիր» խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններից հետո ՀՀ կառավարության կառուցվածքի հնարավոր վերադասավորումներն էապես չեն անդրադառնա «Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցության նախարարական պորտֆելների վրա, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Օրինաց Երկիր» խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։
Ներկա պահին կուսակցությունը երեք նախարարական պորտֆել ունի` ԱԻՆ (նախարար` Արմեն Երիցյան), Գյուղատնտեսության նախարարություն (Սերգո Կարապետյան) և Քաղաքաշինության նախարարություն (Սամվել Թադևոսյան)։
«Ես չեմ կարող ասել, թե ինչպես կտեղաբաշխվեն կոալիցիայի պորտֆելները, սակայն, կարծում եմ «Օրինաց Երկրի» մասով լուրջ փոփոխություններ չեն լինի»,– ասաց Մարգարյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ռեֆորմիստական կուսակցություն լինելով` «Օրինաց Երկիրը» կառավարության կազմում վերադասավորման, ինչպես նաև նախագահի կողմից խոստացած բարեփոխումների կողմ է հանդես գալիս։
«Շատ հոգնած մարդիկ կան, որոնք այսօր գտնվում են քաղաքական լճացման մեջ։ Նրանց պետք է փոխարինել»,–ասաց պատգամավորը` չպարզաբանելով, ում է «հոգնած» համարում։
Ավելի վաղ ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 9–ին կայանալիք երդման արարողությունից հետո մեկ ամսվա ընթացքում կզբաղվի վերադասավորմամբ։ --0--