Հայաստանի կառավարությունը կստուգի ընտրական գործընթացներին մի շարք մարզպետների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը
27.02.2013,
19:15
Հայաստանի կառավարությունը կստուգի և կքննարկի տեղեկատվությունն այն մասին, որ երկրի մի շարք մարզպետներ հանդես են եկել հայտարարություններով, որոնցում շնորհակալություն են հայտնել իրենց աշխատակիցներին ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար բարձր ցուցանիշներ ապահովելու համար, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը կստուգի և կքննարկի տեղեկատվությունն այն մասին, որ երկրի մի շարք մարզպետներ հանդես են եկել հայտարարություններով, որոնցում շնորհակալություն են հայտնել իրենց աշխատակիցներին ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար բարձր ցուցանիշներ ապահովելու համար, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհրդարանում կայացած հարց ու պատասխանի ընթացքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի կայքում տեղադրվել է հաղորդագրություն, որի համաձայն, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել իր աշխատակիցներին Սերժ Սարգսյանի համար բարձր ցուցանիշներ ապահովելու համար:
«Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, իսկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ցուցանիշներ չապահովելու պատճառով հրաժարական է տվել: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքապետներն ու մարզպետներն իրավունք չունեն զբաղվելու քարոզչությամբ և ցուցանիշների ապահովմամբ ընտրությունների ընթացքում»,- ասաց Փաշինյանը:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը փետրվարի 22-ին վարչապետ Տիգրան Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Ընդդիմադիր մամուլում ակտիվ արծարծվում է այն տեղեկությունը, թե Գիզիրյանը հրաժարական է տվել այն պատճառով, որ Շիրակի մարզկենտրոնում` Գյումրիում, ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 69.5 տոկոս քվե, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը` 27 տոկոս:
Վարչապետը, նախևառաջ, խոստացել է դիտարկել այդ հարցը` հայտարարելով, որ այդ մասին առաջին անգամ է լսում:
«Առաջին անգամ եմ լսում: Կարող եմ միայն նշել, որ մարզպետները զգոն են եղել, և մենք հետևել ենք նրան, որ վարչական ռեսուրսի չարաշահումներ չլինեն: Բայց եթե կան նման դեպքեր, ապա մենք կքննարկենք և կհայտնենք ձեզ արդյունքները»,- ասաց Սարգսյանը:
ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է պետության ղեկավարի ընտրությունների առաջին փուլում 58,64% քվեներով: Երկրորդ տեղը 36,74%–ով զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չի ճանաչում ընտրությունների արդյունքները և «ողջույնի հեղափոխություն» է հայտարարել: -0-