Հայաստանի նախագահական ընտրություններն անցել են հանգիստ և կազմակերպված. ԱՄՆ պետդեպարտամենտ
20.02.2013,
12:18
Հայաստանի նախագահական ընտրություններն անցել են հանգիստ և կազմակերպված, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահական ընտրություններն անցել են հանգիստ և կազմակերպված, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։
«ԿԸՀ–ի նախնական տվյալների համաձայն` գործող նախագահ Սարգսյանն ընտրություններին հաղթեց ձայների 58,64 տոկոսով։ Մենք սատարում ենք այն եզրակացություններին, որոնք ներառված են ԺՀՄԻԳ/ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցում, այն մասին, որ ընտրությունները հիմնականում լավ էին կազմակերպված և բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով` ներառյալ ժողովների ազատության իրավունքը և ազատ կամքի դրսևորումը»,– նշեց նա։
Ըստ Նուլանդի` Պետական դեպարտամենտը նաև կիսում է ԵԱՀԿ–ի գնահատականները, որոնք վկայում են այն մասին, որ ԶԼՄ–ները կատարել են օրենքով սահմանված պարտավորությունները` գործընթացի հավասարակշիռ լուսաբանման ապահովման ուղղությամբ, իսկ բոլոր թեկնածուներն օգտվել են անվճար եթերաժամից։
Միաժամանակ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծեց, որ ընտրությունների ընթացքում, մասնավորապես, գործող նախագահի վստահված անձանց կողմից գործընթացին չափազանց միջամտություն է նկատվել, և մի շարք լուրջ խախտումներ են գրանցվել, որոնք, անշուշտ, պետք է հետաքննել։
«ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ դիտորդները նաև մտահոգություն են հայտնել որոշ խնդիրների վերաբերյալ` կապված մի շարք պաշտոնատար անձանց անկողմնակալության և վարչական ռեսուրսների չարաշահման հետ, որը ջնջել է պետության և իշխող կուսակցության միջև սահմանները»,– ավելացրեց նա։
Նախնական տվյալների համաձայն, բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է քվեների 58,64%, Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,74 %, Հրանտ Բագրատյանը` 2,15%, Պարույր Հայրիկյանը` 1,23%, Անդրիաս Ղուկասյանը` 0,57%, Արման Մելիքյանը` 0,24%, Վարդան Սեդրակյանը` 0,42%։--0—