Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրումը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին

10.12.2012, 10:46
ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին և կտևի մինչև հունվարի 4-ը, տեղեկացրեց հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրումը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին և կտևի մինչև հունվարի 4-ը, տեղեկացրեց հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ.-ի փետրվարի 18-ին:

Ըստ Մուկուչյանի՝ թեկնածուների գրանցման ժամկետ է հաստատվել հունվարի 4-14-ն ընկած ժամանակահատվածը, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին և կտևի մինչև փետրվարի 16-ը՝ ժամը 24:00-ն: Միաժամանակ նախագահի թեկնածուները կարող են մինչև հունվարի 8-ը (18:00) հանել թեկնածությունը:

Հաստատված ժամանակացույցի համաձայն` քվեարկության արձանագրությունները կհրապարակվեն փետրվարի 25-ին:  

Բացի այդ, մինչև դեկտեմբերի 18-ը կորոշվի նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուների համար նախատեսված վճարովի հեռուստաեթերի մեկ րոպեի արժեքը:

Մուկուչյանը տեղեկացրեց նաև, որ արտերկրում գտնվող հայ դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների համար էլեկտրոնային քվեարկություն կկազմակերպվի:

Նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը ԿԸՀ ղեկավարը հրապարակեց շաբաթ օրը առավոտյան: --0--