Հայաստանի վարչապետը քիչ հավանական է համարում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի կողմից միասնական թեկնածուի առաջադրումը
14.11.2012,
20:20
Նախագահական ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից միասնական թեկնածուի առաջադրումը քիչ հավանական է, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը լրագրողներին, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախագահական ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից միասնական թեկնածուի առաջադրումը քիչ հավանական է, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը լրագրողներին, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Ընդդիմադիր ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ավելի վաղ չէր բացառել այն, որ ՀԱԿ-ն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող են միասնական թեկնածու առաջադրել 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Նա միաժամանակ չէր նշել հնարավոր թեկնածուների կոնկրետ անուններ` ասելով, որ նման հայտարարությունները կարող են խանգարել երկու կուսակցությունների խորհրդատվությունների գործընթացին:
«Չեմ կարծում, թե կտրուկ քաղաքական շրջադարձեր են սպասվում»,- նշեց վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ չի փոխել նախկինում արտահայտած իր միտքը՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև կոալիցիոն նոր փաստաթուղթ ստորագրելու հավանականության վերաբերյալ: «Իհարկե, այլ սցենարներ էլ են հնարավոր»,- ավելացրեց վարչապետը:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԲՀԿ-ի կողմից այլ, այդ թվում՝ նաև ընդդիմադիր կուսակցությունների հետ քաղաքական խորհրդատվությունների անցկացումը՝ Սարգսյանը հայտարարեց, որ «եթե ԲՀԿ-ն արդեն կոալիցիայի անդամ չէ, ապա, հետևաբար, պետք է փոխվի նրա աշխատաոճը, որին և մենք հետևում ենք»,- նկատեց նա:
ՀԱԿ-ի դաշինքի կազմում ընդգրկված Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում երկուշաբթի կայացավ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը: ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումն անցկացվեց ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման կարգին հնարավոր անցնելու և մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու հնարավորությունների մասին քննարկումների շրջանակներում:
Նախորդ շաբաթ օրը «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները քննարկել են այդ հարցերը ՀՅԴ-ի հետ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2004 թվականին: Կուսակցության ստեղծումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ 2007 թ.-ին, կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 15 տոկոսը և ՀՀ ԱԺ-ում ձևավորվել է թվով երկրորդ պատգամավորական խմբակցությունը: Խորհրդարանում ձևավորվել է իշխանամետ կոալիցիա, որի մեջ ներառված են ՀՀԿ-ն (63 մանդատ), ԲՀԿ-ն (26 մանդատ) և ՕԵԿ-ը (8 մանդատ): Խորհրդարանում ընդհանուր առմամբ կա 131 մանդատ:
Կուսակցության առաջնորդը խոշոր ձեռնարկատեր, խորհրդարանի պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, նրան է պատկանում նաև Multy Group կոնցեռնը:
Երկրի կառավարությունում «Բարգավաճ Հայաստանը» ներկայացված է չորս նախարարով` առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի: Կուսակցությանն է ամրագրված նաև խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը:
Ընտրություններից անմիջապես հետո ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիոն կառավարության ստեղծման հուշագրի ստորագրումից: Նոր հուշագրով ՀՀԿ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունները հաստատեցին իրենց աջակցությունն ընտրություններում Սերժ Սարգսյանին՝ որպես միասնական թեկնածուի:
Հայ ազգային կոնգրեսը, որը ստեղծվել է 2008 թվականի օգոստոսի 1-ին, գլխավորում է անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ի կազմում են՝ 18 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ: Ազգային ժողովում ՀԱԿ-ը ներկայացված է յոթ պատգամավորներով: -0-