Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի ԶՈՒ ԳՇ ղեկավարը կմասնակցի ՆԱՏՕ–ի կոմիտեի` Աֆղանստանի հարցերով նիստին

20.01.2015, 12:52
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի ՆԱՏՕ–ի կոմիտեի` Աֆղանստանի հարցերով նիստին Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության անդամ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի ղեկավարների մակարդակով, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԶՈՒ ԳՇ ղեկավարը կմասնակցի ՆԱՏՕ–ի կոմիտեի` Աֆղանստանի հարցերով նիստին
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/.  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի ՆԱՏՕ–ի կոմիտեի` Աֆղանստանի հարցերով նիստին Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության անդամ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի ղեկավարների մակարդակով, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նիստը կանցկացվի չորեքշաբթի, Բրյուսելում։ Խաչատուրովի գլխավորած հայկական պատվիրակությունը կմեկնի Բելգիայի մայրաքաղաք մեկ օր շուտ։

ՆԱՏՕ–ի «Վճռական աջակցություն» (Resolute Support) առաքելությունը սկսել է գործել Աֆղանստանում 2015 թվականի հունվարի 1–ից ԱՄՆ–ի և դաշինքի նրա դաշնակիցների օպերացիայի ռազմական փուլի ավարտից հետո։ Այն կապահովեն ՆԱՏՕ–ի 28 երկրներ և 14 գործընկեր պետություններ։

Ինչպես ավելի վաղ ասել են դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի համակազմի փոխարեն, որի առավելագույն չափը կազմել է 139 հազար մարդ, 2015 թվականի սկզբին երկրում կտեղակայվի մոտ 12 հազար մարդ։ Առաքելությունը կլինի ոչ մարտական` նատօական զինծառայողները կկարողանան պաշտպանվել, բայց չեն ներգրավվի ռազմական գործողություններում անվտանգության աֆղանական ուժերի հետ։

 Հունվարի 11–ին հայ խաղաղապահների 65–հոգանոց ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա երկշաբաթյա դասընթացների մասնակցելու նպատակով հետագայում Աֆղանստան մեկնելու համար։

Այս պահին Հայաստանը մասնակցում է Կոսովոյում և Լիբանանում խաղաղապահ առաքելությանը (ՆԱՏՕ–ի հովանու ներքո)։ —0—