Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ չի լինի. ԼՂՀ ԱԳՆ ղեկավար
04.06.2014,
19:49
Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև մաքսակետ չի լինի, չորեքշաբթի հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև մաքսակետ չի լինի, չորեքշաբթի հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ սահմանում մաքսակետ չի լինելու»,– ասաց Միրզոյանը` պատասխանելով լրագրողների հարցերին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպումից հետո։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել էր, թե «Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միայն այն սահմանների շրջանակում, որոնցով նա մտել է ԱՀԿ»։ -0-