Հայաստանի կառավարությունն ավելի թափանցիկ կդարձնի իր գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը կբարձրացնի իր գործունեության թափանցիկությունը «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության երրորդ ծրագրի իրագործման միջոցով, ասել է Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը գործադիր մարմնի նիստում։
Նա հիշեցրել է, որ 2011 թվականին Հայաստանը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը, որի նպատակը կառավարման պեըական համակարգի բարելավումն ու դրա արդյունավետության բարձրացումն է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության միջոցով։ Ըստ նրա, աշխարհի պետությունների գրեթե մեկ երրորդը միացել է այս նախաձեռնությանը։
Հարությունյանն ավելացրել է, որ Հայաստանը նախաձեռնության շրջանակում արդեն երկու ծրագիր է իրագործել` տարածաշրջանում դրանցից մեկով դառնալով զբաղեցնելով առաջին տեղը։ «Ներկայում մենք անցել ենք երրորդ ծրագրի իրագործմանը»,– նշել է նա։
Հարությունյանն ընդգծել է, որ աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի հունվարին, ընդ որում` առաջին անգամ ծրագրի մշամկանը մասնակցում են ոչ միայն քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչներ, այլ նաև անհատներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ -0-