Հայաստանի կառավարության ծրագրի քվեարկությանը կմասնակցի միայն ՀՀԿ–ն
22.05.2014,
16:12
2014-2017 թվականների կառավարության ծրագրի հաստատման քվեարկությանը, որը կանցկացվի հինգշաբթի Հայաստանի Ազգային ժողովում, կմասնակցի միայն Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. 2014-2017 թվականների կառավարության ծրագրի հաստատման քվեարկությանը, որը կանցկացվի հինգշաբթի Հայաստանի Ազգային ժողովում, կմասնակցի միայն Հայաստանի հանրապետական կուսակցությունը։
«Օրինաց երկիր» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ իր գլխավորած խմբակցությունը նույնպես հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց։
Ավելի վաղ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի ոչ կոալիցիոն խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» և Հայ ազգային կոնգրեսը, որոշում են ընդունել հինգշաբթի չմասնակցել 2014-2017 թվականների կառավարության ծրագրի հաստատման քվեարկությանը։ Ըստ նրա` այդ կերպ «քառյակը» իր անհամաձայնությունն է հայտնում Հայաստանի գործող քաղաքական համակարգին։
Այսպես թե այնպես, ակնկալվում է, որ կառավարության ծրագիրը կընդունվի, քանի որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն ունի մանդատների բացարձակ մեծամասնություն (70) 131–տեղանոց խորհրդարանում։
Կառավարության` 2014-2017 թվականների ծրագիրը ներկայացնում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ձևավորված նոր կառավարությունը։ -0-