Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ում բարձրացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և Իրաքի եզդիներին աջակցություն ցուցաբերելու հարցերը
22.08.2014,
14:46
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և Իրաքի եզդիներին անհապաղ աջակցություն ցուցաբերելու հարցերը, հաղորդվում է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և Իրաքի եզդիներին անհապաղ աջակցություն ցուցաբերելու հարցերը, հաղորդվում է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:
Նախօրեին ՄԱԿ ԱԽ-ում տեղի է ունեցել «Հակամարտությունների կանխարգելում. միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» խորագրով բաց քննարկում, որին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ինչպես նաև շուրջ վեց տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ:
Նիստին ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ով գոհունակություն է հայտնել բաց քննարկում նախաձեռնելու համար՝ կարևորելով հակամարտությունների կանխարգելման հարցում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՄԻ գերագույն հանձնակատարի դերակատարությունը:
Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների դերակատարությունը վեճերի կանխարգելման գործընթացում փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: Սակայն նշված ջանքերը կարող են ապարդյուն լինել այն դեպքերում, երբ պետության ղեկավարությունը չի կարողանում ապահովել երկրում մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները:
«Հայաստանը խորապես հետաքրքրված է կանխարգելման արդյունավետ մեխանիզմի հաստատման խնդրով` լինի դա միջազգային կամ տարածաշրջանային մակարդակներով: Կանխարգելումը անհրաժեշտ է ոչ միայն հնարավոր հակամարտության ծագման, այլև իր վերջնական կարգավորումը չստացած հակամարտությունների դեպքում: Խոսքը վերաբերվում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին, որի բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործման դեմ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ՝ ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությունը», - ասել է նա:
Մշտական ներկայացուցիչը նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում աշխարհն ականատես եղավ ԼՂ ու Ադրբեջանի միջև շփման գծի և հայաստանա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումների և ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների կտրուկ աճին, ինչը մարդկային զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի վեց զինծառայողներ։
Զոհրաբ Մնացականյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել վերջին շաբաթների ընթացքում Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» զինյալների կողմից Իրաքի էթնիկ փոքրամասնություններից մեկի` եզդիների զանգվածային սպանությունների հիմնախնդրի վրա: Նա նշել է, որ հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում` եզդիներ, ասորիներ և հայեր ծայրահեղականների գործողությունների հետևանքով ստիպված են լքել իրենց բնակավայրերը` տեղեկացնելով, որ Հայաստանը որոշում է կայացրել` ՄԱԿ-ի միջոցով օգնություն առաքել եզդի համայնքին:
«Մենք ականատես ենք լինում սոսկալի մի իրավիճակի, որը պետք է կարգավորվի զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համատեղ ջանքերով: Միջազգային հանրությունը պետք է գործի անհապաղ, և այն պետք է իրականացվի ՄԱԿ-ի կառույցների անմիջական ներգրավմամբ: Այս համատեքստում գլխավոր քարտուղարի Ցեղասպանության հարցով հատուկ խորհրդականի դերն անգնահատելի է: Հայաստանը կոչ է անում Անվտանգության խորհրդին անհապաղ արձագանքել եզդի ազգաբնակչության ողբերգական իրավիճակին», - ասել է նա:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները մինչև վերջին ժամանակները կռվում էին Սիրիայում, իսկ հունիսին գլխավորել են հարձակումները Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ Հունիսի վերջին խմբավորումը հայտարարեց, որ Իրաքի և Սիրիայի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում «իսլամական խալիֆայություն» է ստեղծում:
Ավելի վաղ Աշխարհի եզդիների ազգային միությունը բազմիցս կոչ էր արել միջազգային կառույցներին և ողջ մարդկությանը համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ անգործունեության դեպքում եզդիների նկատմամբ իրականցող հանցագործությունները կշարունակվեն: Միության ղեկավարությունը բաց նամակով դիմել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հայաստանի նախագահներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ հորդորելով պաշտպանել Իրաքի եզդիներին: -0-