Հայաստանում Լեհաստանի դեսպան. «Արևելյան գործընկերությունը» չի «մահացել»
16.05.2014,
14:59
Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին համաձայն չէ այն կարծիքին, որ Ուկրաինայի իրադարձությունները և Եվրամիության հետ ասոցացումից Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի հրաժարվելն «Արևելյան գործընկերության» փաստացի մահ է նշանակում։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին համաձայն չէ այն կարծիքին, որ Ուկրաինայի իրադարձությունները և Եվրամիության հետ ասոցացումից Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի հրաժարվելն «Արևելյան գործընկերության» փաստացի մահ է նշանակում։
«Արևելյան գործընկերությունը» նախկին ԽՍՀՄ երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ ԵՄ մերձեցմանն ուղղված ԵՄ նախագիծ է։
«Արևելյան գործընկերությունը» ԵՄ–ի արտաքին քաղաքականության մի մասն է իր արևելյան հարևանների հետ, և դա շատ լայն առաջարկություն էր, որը դեռ ուժի մեջ է»,– ասաց Ռաչինսկին` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին Ազգային մամուլի կենտրոնում։
Ըստ նրա, «Արևելյան գործընկերության» անդամ երկրները տարբեր կերպ են օգտվել ԵՄ–ի առաջարկությունից, մասնավորապես, Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան հստակ վճռականություն ունեն շարունակել այդ համագործակցությունը և Ասոցացման համաձայնագիր ստորագրել։
Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման համատեքստում Ռաչինսկին հայտնեց, որ, ըստ նրա` հայկական իշխանությունները երկար մտածել և վերլուծել են այդ որոշումը, և ԵՄ—ն ընդունում ու հարգում է այն։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ծրագրվում էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, ինչը տեղի չունեցավ։-0-