Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանը կրակով է պատասխանել ադրբեջանական սադրանքներին Նախիջևանի հատվածում. ՀՀ ՊՆ

13.08.2018, 14:02
Հայաստանը կրակով է պատասխանել Նախիջևանում Ադրբեջանի սադրանքներին, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հայաստանը կրակով է պատասխանել ադրբեջանական սադրանքներին Նախիջևանի հատվածում. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կրակով է պատասխանել Նախիջևանում Ադրբեջանի սադրանքներին, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»,– գրել է Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում։

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում պաշտոնական հանդիպում է անցկացրել իր ռուսաստանցի գործընկեր, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում ներկայացրել է արցախա–ադրբեջանական շփման գծում և հայ–ադրբեջանական պետական սահմանում, մասնավորապես, Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակը։

Նախիջևանի Ինքնավար հանրապետությունը հայկական պատմական տարածք է, այսօր Ադրբեջանի էքսկլավ է և ունի ինքնավար պետության կարգավիճակ Ադրբեջանի Հանրապետության կազմում։ -0-