Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայկական խորհրդարանի քսան պատգամավորներ դոլարային միլիոնատերեր են. դիտարկում

12.03.2013, 19:50
Հայկական խորհրդարանի քսան պատգամավորներ դոլարային միլիոնատերեր են համարվում, տեղեկացնում է ParliamentMonitoring.am կայքը` հղում անելով հինգերորդ գումարման երկու նստաշրջանների ժամանակահատվածում ԱԺ գործունեության դիտարկման տվյալներին։
Հայկական խորհրդարանի քսան պատգամավորներ դոլարային միլիոնատերեր են. դիտարկում
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական խորհրդարանի քսան պատգամավորներ դոլարային միլիոնատերեր են համարվում, տեղեկացնում է ParliamentMonitoring.am կայքը` հղում անելով հինգերորդ գումարման երկու նստաշրջանների ժամանակահատվածում ԱԺ գործունեության դիտարկման տվյալներին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամենահարուստ պատգամավորների առաջին հնգյակում ընդգրկված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորս ներկայացուցիչներ` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը։

Դիտարկման տվյալների համաձայն` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զբաղեցնում է երկրորդ տեղը` այդ «վարկանիշում» զիջելով միայն Ծառուկյանին։

Խորհրդարանականների դրամական միջոցների չափը չի մատնանշվում։ –0–