ԵԱՀԿ համանախագահ երկրների դեսպանները կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը
07.08.2014,
16:16
Հայաստանում Ռուսաստանի և ԱՄն դեսպաններ Իվան Վոլինկինը և Ջոն Հեֆերնը, ինչպես նաև Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը հինգշաբթի հանդիպել են Հայաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ռուսաստանի և ԱՄն դեսպաններ Իվան Վոլինկինը և Ջոն Հեֆերնը, ինչպես նաև Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը հինգշաբթի հանդիպել են Հայաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։
«Դեսպաններն իրենց ցավակցությունը հայտնեցին վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ Աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց ներկայիս իրադրությունը»,– ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների համատեղ մամուլի հաղորդագրությունում, որը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն են տրամադրել ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունից։
«Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ արեցին կողմերին, հորդորեցին խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը և հույս հայտնեցին, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»։
Նախագահների հանդիպումը Սոչիում ծրագրված է օգոստոսի 9–ին։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել եռակողմ հանդիպմանը։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-