Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայտնի է Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպման օրը

04.09.2018, 12:17
Ռուս–հայկական բանակցությունները բարձր մակարդակով կկայանան սեպտեմբերի 8–ին։
Հայտնի է Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպման օրը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուս–հայկական բանակցությունները բարձր մակարդակով կկայանան սեպտեմբերի 8–ին։ ՌԴ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում։ Այդ մասին «Իզվեստիա»–ին հաստատել է ՌԴ առաջնորդի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 14–ին Սոչիում, երկրորդը` Մոսկվայում հունիսի 13–ին, որտեղ կողմերը հաստատել են Մոսկվայի և Երևանի առանձնահատուկ հարաբերությունները։

Սեպտեմբերի 1–ին Սոչիում կայացել են ռուս–ադրբեջանական բանակցությունները։ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, մասնավորապես, խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին։ -0-