Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում. Փաշինյան

18.03.2020, 20:01
Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում. Փաշինյան
Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտնել է ԱԱԾ պետի և ոստիկանապետի նոր նշանակումների մասին:

«Որոշումը արդեն կայացրել եմ: Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ, իսկ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողը կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,- նշել է վարչապետը:

Նշենք, որ ոստիկանապետի ԺՊ-ն Արման Սարգսյանն է, իսկ ԱԱԾ տնօրենինը՝ Էդուարդ Մարտիրոսյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 16-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ իշխանություններին մեղադրելով «որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության մեջ»: Իսկ երկու օր անց հրաժարականի դիմում ստորագրեց նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: 

«Հեռանկար» հաղորդման շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շենգավիթի արտադրամասում գրանցված կորոնավիրուսի դեպքին։ Մասնավորապես նա նշել է, որ դեպքի գացման պատճառը իտալացի ինստրուկտորի Իտալիայից ժամանումն է եղել: 

«Կարող եմ ասել, որ արդեն նշել եմ արտադրամասը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է: Իտալացի գործընկերը, ինստրուկտորը, ով պետք է ժամաներ, ժամանել է, եղել է ԱՆ-ի հսկողության տակ, ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը: Արդյունքում 1-2 օր անցկացրել է արտադրամասում, ինչից հետո հեռացել է Հայաստանից և թողել է այդպիսի հետևանք», – նշել է վարչապետը:–0–