Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ ԱԳ նախարարը նշել է Կիպրոսի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

04.06.2019, 12:22
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook–ի իր էջում։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է Կիպրոսի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook–ի իր էջում։

Հանդիպման ընթացքում Մնացականյանը նշել է Կիպրոսի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։ «Մենք մեր պարտքն ենք համարում գործնականում փոխհարաբերությունների հետագա զարգացումը, և դրա հիմքը մեր ժողովուրդների միջև շփումներն են»,– ասել է նախարարը։

Նախօրեին մեկնարկած աշխատանքային այցի շրջանակում Մնացականյանը կմասնակցի Հայաստան–Հունաստան–Կիպրոս եռակողմ խորհրդակցությանն ԱԳՆ ղեկավարների մակարդակով։ Այցի ընթացքում ծրագրվում են նաև նրա հանդիպումները Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ -0-