Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Վրաստան

23.07.2019, 15:48
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այդ մասին հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- նշվում է հաղորդման մեջ:

Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: -0-