Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+28

ՀՀ ԱԺ–ի նիստերից բացակայած 76 պատգամավորների աշխատավարձերը կրճատվել են 2.4 մլն դրամով

11.06.2013, 13:35
Հայաստանի Ազգային ժողովի նիստերից անհարգելի պատճառով բացակայելու համար 76 պատգամավորների աշխատավարձերը կրճատվել են  2 մլն 466 հազար 300 դրամ ընդհանուր գումարի չափով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԺ–ի նիստերից բացակայած 76 պատգամավորների աշխատավարձերը կրճատվել են 2.4 մլն դրամով
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Ազգային ժողովի նիստերից անհարգելի պատճառով բացակայելու համար 76 պատգամավորների աշխատավարձերը կրճատվել են  2 մլն 466 հազար 300 դրամ ընդհանուր գումարի չափով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից:

Բացակայություններ ունեցողների թվում են փոքր խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ինչպես նաև ընդդիմադիր ՀՅԴ-ի ու «Ժառանգության» բոլոր պատգամավորները։  

Կրճատվել են նաև Հայաստանի հանրապետական կուսակցության 25 պատգամավորի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 28 խորհրդարանականի աշխատավարձերը։
 
Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ էր արել պատգամավորներին ներկա լինել բոլոր նիստերին և բարեխղճորեն իրականացնել օրենսդրական գործունեությունը` զգուշացնելով պատասխանատվության քայլերի խստացման մասին` անհարգելի պատճառներով նիստերը բաց թողնելու համար։

Հայկական խորհրդարանի խոսնակը նաև հայտնեց բացակայող պատգամավորներին աշխատավարձերից և գործուղումներից, ինչպես նաև խորհրդարանական տարբեր պատվիրակությունների կազմում ընդգրկելուց զրկելու իր մտադրության մասին։

ԱԺ կանոնակարգի համաձայն, քվեարկություններում պատգամավորի բացակայության հարգելի կամ անհարգելի լինելու հարցը ոչ ավելի քան 10 օրվա ընթացքում դիտարկում է խորհրդարանի խոսնակը, իսկ կեսից ավելի թվով քվեարկություններին բացակայած պատգամավորին մանդատից զրկելն ընդունվում է խորհրդարանի կողմից գաղտնի քվեարկությամբ` Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ ($1 –ը` 413,06 դրամ) -0-