Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ ԱԺ–ն կքննարկի կառավարության աշխատակազմի ղեկավարին նախարարի կարգավիճակ շնորհելու հարցը

08.05.2013, 16:11
Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի նիստում որոշում ընդունեց Ազգային ժողովի դիտարկմանն ուղղել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացումները, որոնցով առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքը լրացնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնով։
ՀՀ ԱԺ–ն կքննարկի կառավարության աշխատակազմի ղեկավարին նախարարի կարգավիճակ շնորհելու հարցը
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի նիստում որոշում ընդունեց Ազգային ժողովի դիտարկմանն ուղղել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացումները, որոնցով առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքը լրացնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնով։

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` օրինագծում նախատեսվում է նախարարի լիազորություններ շնորհել կառավարության աշխատակազմի ղեկավարին, քանի որ վերջին տարիներին աշխատակազմի գործունեությունը ներառել է գործառույթներ, որոնք քաղաքականության տարրեր են պարունակում։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ կառավարության աշխատակազմի և նորանշանակ ղեկավար Վաչե Գաբրիելյանի վրա դրվող բեռն ավելանալու է, քանի որ գերատեսչության վրա կդրվի տարբեր նախարարությունների աշխատանքի համակարգումը բարեփոխումների իրականացման ժամանակ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են կրթությունը, առողջապահությունը, կառավարման համակարգը։

Բացի այդ, վարչապետը նշեց, որ նպատակահարմար է համարում Սահմանադրությունում լրացումներ կատարելը` փոխվարչապետների ավելացման նպատակով, ինչը, նրա կարծիքով, կնպաստի գործադիր մարմնի աշխատանքի ավելի արդյունավետ կազմակերպմանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագրեր է ստորագրել փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարության անդամների նշանակման մասին։ -0-