Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները նրան կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել

07.09.2019, 13:19
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն ներկայացրեց պետության նախկին ղեկավարին կալանքից անհապաղ ազատելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները նրան կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն ներկայացրեց պետության նախկին ղեկավարին կալանքից անհապաղ ազատելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը` մենք ներկայացրել ենք միջնորդություն ինչպես Քոչարյանի ազատման, այնպես էլ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաև նամակ` դատավորին միջնորդությունն անհապաղ քննելու վերաբերյալ», - ասաց նա:

Փաստաբանի խոսքով, հնարավոր է, բողոք ներկայացվի Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունների նկատմամբ, որ որոշում էր կայացրել Քոչարյանին գրավի և անձնական երաշխավորության դիմաց ազատելու որոշումը չեղարկելու մասին:

«Ակնկալում ենք, որ գործը կքննվի 4-օրյա ժամկետում, և Քոչարյանն ազատ կարձակվի: Ավելին, ՍԴ որոշումը ենթադրում է, որ գործը կփակվի նաև 301 հոդվածով անցնող բոլոր ֆիգուրանտների նկատմամբ, քանի որ եթե անձեռնմխելիությունը տարածվում է նախագահի վրա, ապա երրորդ անձինք չեն կարող մեղադրվել նրա լիազորություններից բխած գործողությունների համար կամ պատասխանատվություն կրել նրա գործողությունների համար», - ավելացրեց նա:


Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4–ին ուսումնասիրել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»: ՍԴ–ն Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել Քոչարյանի գործով մեղադրանքի որոշ կետեր։ Դատարանի որոշմամբ, 35–րդ հոդվածով քրեական գործն ու քրեական հետապնդումը հակասում է Սահմանադրության 27–րդ հոդածի 1–ին մասի 4–րդ կետին, 61–րդ հոդվածի 1–ին մասին, 63–րդ հոդվածի 1–ին մասին և 78–րդ հոդվածին։ -0-