Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԼՂ հարցի շուրջ

13.09.2019, 14:43
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկաբարները համաձայնել են հանդիպում անցկացնել ղարաբաղյան կարգավորման շուրջ։
ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԼՂ հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկաբարները համաձայնել են հանդիպում անցկացնել ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով հանդիպման անցկացումը ՄԱԿ–ի ԳԱ նիստի շրջանակում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են նախարարների հանդիպում անցկացնել, և կողմերը համաձայնել են։ Հանդիպումը կկայանա, սակայն ժամկետները և անցկացման վայրը կներկայացվեն բոլոր կողմերի համաձայնության հիման վրա միաժամանակ։ Հայաստանն այդ սկզբունքը չի խախտում»,– ասաց Նաղդալյանը։

Նա նաև նշեց, որ ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի 74–րդ նիստում, որը կանցկացվի ամսվա վերջին Նյու Յորքում, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմասնակցի մի շարք միջոցառումների և հանդես կգա զեկույցով ՄԱԿ ԱԽ հանձնաժողովներից մեկի նիստում։
Նրա խոսքով, նաև ծրագրված են մի շարք երկկողմ և բազմակողմանի հանդիպումներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ` օրակարգի ձևավորումից հետո։

Նաղդալյանը հայտնեց, որ նախքան նյույորքյան այցը Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա, որտեղ կգտնվի սեպտեմբերի 16-17–ին։ Նա հանդիպումներ կանցկացնի վարչապետի, ԱԳ նախարարի և Սեյմի ղեկավարի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նա նշեց նաև, որ սեպտեմբերի 17–ին Մնացականյանը Լիտվայից կմեկնի Լատվիա, որտեղ հանդիպումներ կունենա նախագահի, ԱԳՆ և Սեյմի ղեկավարների հետ։ -0-