Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույց են ունեցել. քննարկվել են անվտանգային հարցեր

02.09.2024, 12:50
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները
ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույց են ունեցել. քննարկվել են անվտանգային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների միջոցով ուսումնասիրել նաև երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնման ու նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները:

Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր: