Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ-ի և ԵՄ–ի միջև մուտքի վիզայի ռեժիմի դյուրացումը երկկողմ հարաբերությունների զարգացման կատալիզատոր է. Հրիստեա

22.10.2012, 18:27
Հայաստանի և ԵՄ–ի միջև մուտքի վիզայի դյուրացման և ռեադմիսիայի  վերաբերյալ համաձայնագրերի նախաստորագրումը երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր կատալիզատոր է, հայտարարեց Հայաստանում ԵՄ–ի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։
ՀՀ-ի և ԵՄ–ի  միջև մուտքի վիզայի ռեժիմի դյուրացումը երկկողմ հարաբերությունների զարգացման կատալիզատոր է. Հրիստեա
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և ԵՄ–ի միջև մուտքի վիզայի դյուրացման և ռեադմիսիայի  վերաբերյալ համաձայնագրերի նախաստորագրումը երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր կատալիզատոր է, հայտարարեց Հայաստանում ԵՄ–ի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։

«Եվրամիությունը հույս ունի, որ այդ համաձայնագրերը չեն մնա թղթի վրա»,– երկուշաբթի կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Հրիստեան։

ԵՄ–ում հայկական ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցը և Եվրահանձնաժողովի ներքին գործերի տնօրինության ղեկավար Ստեֆանո Մանսերվիզին հոկտեմբերի 18–ին Բրյուսելում Հայաստանի և ԵՄ–ի միջև մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։

Հրիստեան նշեց, որ Վիզայի ռեժիմի պարզեցման համաձայնագիրը տարածվում է հայ հասարակության մեծ խմբերի վրա` նրանց տեղաշարժման համար լայն հնարավորություններ ընձեռելով։

Ենթադրվում է, որ տվյալ համաձայնագիրը կստորագրվի արդեն 2012 թվականի դեկտեմբերին և վավերացման փուլ կմտնի 2013 թվականի առաջին կեսին։
Փաստաթղթի համաձայն, մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր մի շարք կատեգորիաների քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, և այլոց համար:
Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

Հետընդունման /ռեադմիսիայի/ համաձայնագրով կարգավորվելու է ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման ընթացակարգերը:
Բանակցությունների մեկնարկի վերաբերյալ առաջարկությունն արվել է Եվրահանձնաժողովի կողմից` 2011 թվականի սեպտեմբերին։
ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2012թ. փետրվարի 27-28-ին Երևանում: -0-