Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

ՀՀ-ի կողմից «միջանցքային» լուծումների համաձայնության մասին հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում. վարչապետի մամուլի քարտուղար

08.08.2025, 14:31
Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում
ՀՀ-ի կողմից «միջանցքային» լուծումների համաձայնության մասին հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում. վարչապետի մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։ Որեւէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,-գրել է նա։

Նշենք, որ լրատվամիջոցներում և սոցցանցերում բուռն քննարկումներ են ծավալվել այն հարցի շուրջ, որ Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների սեղանին դրված են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ փաստաթղթեր։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությունը՝ երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ, և նշել էր, որ ԱՄՆ-ն երկու երկրների հետ նույնպես կստորագրի երկկողմ համաձայնագրեր տնտեսական հնարավորությունների համատեղ զարգացման վերաբերյալ, «որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։