Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ

22.10.2012, 19:55
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով և ցասումով տեղեկացանք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած անմարդկային և սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության մասին, որի պատճառով զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ անմեղ քաղաքացիներ։

Այս տխուր առիթով Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Լիբանանի եղբայրական ժողովրդին, զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և հարատև խաղաղություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, մեկ անգամ ևս, մեր անկեղծ վշտակցությունը»:--0-