Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահին բանավեճի է հրավիրում

18.01.2013, 16:05
ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պետության գործող ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին նախընտրական բանավեճի է հրավիրում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահին բանավեճի է հրավիրում
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պետության գործող ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին նախընտրական բանավեճի է հրավիրում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Բանավեճը կարող է անցկացվել ինչպես բաց երկնքի տակ, օրինակ` Ազատության հրապարակում, այնպես էլ ավանդական հեռուստատեսային ձևաչափով»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ տեղն ու ժամն էական նշանակություն չունեն։

Միաժամանակ նա ընդգծեց ընտրությունների համատեքստում Հայաստանում քաղաքական մշակույթի զարգացման կարևորությունը և ասաց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում չի բացառում մյուս թեկնածուների հետ հանդիպումներ անցկացնելու հնարավորությունները։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-