Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

19.09.2019, 18:18
Հայաստանի նախագահ Արմեն սարգսյանը հինգշաբթի հրամանագրեր ստորագրեց Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում և Արման Սարգսյանին` ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն սարգսյանը հինգշաբթի հրամանագրեր ստորագրեց Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում և Արման Սարգսյանին` ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։

Ավելի վաղ նույն օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նշված պաշտոնյաներին ԱԱԾ և ոստիկանության պետի պաշտոնակատարների պաշտոնում նշանակելու մասին։
Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը նախագահի կողմից ստորագրվել է սեպտեմբերի 18–ին` վարչապետի առաջարկի հիման վրա։

Սեպտեմբերի 16–ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ -0-