Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀՀ քաղաքացիները կարող են մինչև փետրվարի 13–ը տեղեկացնել ոստիկանությանը ընտրացուցակների անճշտությունների մասին

09.01.2013, 12:54
ՀՀ քաղաքացիները կարող են ծանոթանալ ընտրական ցուցակներին ԿԸՀ–ի և Ոստիկանության կայքերում (www.elections.am и www.police.am) կամ ընտրատեղամասերում և մինչև փետրվարի 13–ը տեղեկացնել հնարավոր անճշտությունների մասին` դիմում ներկայացնելով Ոստիկանության անձագրային և վիզաների վարչություն և տեղի անձնագրային բաժին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։
ՀՀ քաղաքացիները կարող են մինչև փետրվարի 13–ը տեղեկացնել ոստիկանությանը ընտրացուցակների անճշտությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքացիները կարող են ծանոթանալ ընտրական ցուցակներին ԿԸՀ–ի և Ոստիկանության կայքերում (www.elections.am и www.police.am) կամ ընտրատեղամասերում և մինչև փետրվարի 13–ը տեղեկացնել հնարավոր անճշտությունների մասին` դիմում ներկայացնելով Ոստիկանության անձագրային և վիզաների վարչություն և տեղի անձնագրային բաժին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։

«Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

2013թ.–ի փետրվարի 18–ին Հայաստանում կանցկացվեն թվով վեցերորդ նախագահական ընտրությունները։ Որպես թեկնածու գրանցման համար փաստաթուղթ է ներկայացրել 15 մարդ։ Սակայն որոշ պոտենցիալ թեկնածուներ դեռ չեն վճարել ընտրական գրավը։ Թեկնածուների գրանցումը կավարտվի փետրվարի 14–ին։

www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:

Հարցեր առաջանալու դեպքում կարելի է զանգահարել 010-53-32-73 հեռախոսահամարով: –0–