Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ՀՀ-ում 2024 թ․ հուլիսին, 2018 թ․ հուլիսի համեմատ, շուրջ 178.000-ով ավել աշխատող կա. Փաշինյան

31.08.2024, 12:52
Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում աշխատողների թիվը 572.000-ից դարձել է 750.000
ՀՀ-ում 2024 թ․ հուլիսին, 2018 թ․ հուլիսի համեմատ, շուրջ 178.000-ով ավել աշխատող կա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում 2024 թվականի հուլիսին, 2018 թվականի հուլիսի համեմատ, շուրջ 178.000-ով ավել աշխատող կա։ Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572.000-ից դարձել է 750.000:

«Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126.000 դրամով և 2018 թվականի 181.000 դրամից դարձել է 307.000 դրամ։ Սա կարևորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տնտեսությունը կայուն զարգանում է՝ ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, ավելի մեծ արդյունք ստանալու նախապայմանը կրթության բարձր մակարդակն է։

«Առանցքային նախապայմանը կրթության, ուսուցման, որակավորման ավելի բարձր մակարդակն է, ինչի ապահովման ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում է»,- հավելեց նա։