Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ վարչապետը կառավարության նիստը սկսեց Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման կապակցությամբ շնորհավորանքով

21.08.2025, 12:55
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստը սկսելուց առաջ շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով
ՀՀ վարչապետը կառավարության նիստը սկսեց Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման կապակցությամբ շնորհավորանքով

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստը սկսելուց առաջ շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով։

«Ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով, որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով, Վաշինգտոն մեկնելուց առաջ քննարկումների շարք է եղել կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված կազմով, ՀՀ նախագահի և խորհրդարանական խմբակցության մասնակցությամբ քննարկումներ ու տեքստի վերլուծություններ են եղել

«Եկել ենք այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ սրանով աշխատանքը ոչ թե ամփոփվում է, այլ սկսվում է: 

«Ես համոզված եմ, որ այս քայլով մենք դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ և զարգացման նոր հարթություն, և այստեղ մեր աշխատանքի բովանդակությունը և էներգիան իհարկե պետք է ավելին լինի, մեր աշխատանքի արդյունավետությունը պետք է ավելին լինի», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, առջևում շատ մեծ աշխատանք կա անելու, բայց կարևոր է, որ դա կառուցողական, խաղաղ և ստեղծագործ աշխատանք է։

«Մենք բոլորս պետք է առավելագույն կենտրոնացած լինենք այդ աշխատանքի վրա», – ասաց Փաշինյանը

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։