Հայաստանի կառավարությունը դեռևս չի քննարկել փոխվարչապետի թեկնածությունը
22.10.2014,
19:29
Հայաստանի կառավարությունը չի քննարկել նոր փոխվարչապետի թեկնածությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Ազգային ժողովում։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չի քննարկել նոր փոխվարչապետի թեկնածությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Ազգային ժողովում։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17–ին ստորագրել է փոխվարչապետ, հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականը` սեփական դիմումի համաձայն։
Մեկնաբանելով այդ պաշտոնի համար տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի և տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թեկնածությունների վերաբերյալ ԶԼՄ–ներում պտտվող լուրերը` Աբրահամյանը նշեց, որ «առայժմ նմանատիպ հարցեր որևէ մեկի հետ չենք քննարկվել»։ «Հետագայում մենք դրանք անպայման կդիտարկենք»,– ավելացրեց նա։
Ինչպես ավելի վաղ նշել էր Աբրահամյանը, Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու կապակցությամբ։ -0-