Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավարը կոչ է անում քվեարկել ԵԽԽՎ հակահայկական բանաձևերի դեմ

19.01.2016, 19:56
Հայաստանի խորհրդարանի հասարակայնության և ԶԼՄ–ների հետ կապի վարչության պետ Արսեն Բաբայանը կոչ է արել խնդրագիր ստորագրել հակահայկական երկու զեկույցների դեմ, որոնց վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի հունվարի 26–ին ԵԽԽՎ–ում։
ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավարը կոչ է անում քվեարկել ԵԽԽՎ հակահայկական բանաձևերի դեմ

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի հասարակայնության և ԶԼՄ–ների հետ կապի վարչության պետ Արսեն Բաբայանը կոչ է արել խնդրագիր ստորագրել հակահայկական երկու զեկույցների դեմ, որոնց վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի հունվարի 26–ին ԵԽԽՎ–ում։


Հունվարի 25–ին ԵԽԽՎ–ում կներկայացվեն «Բռնության աճը Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը դիտավորությամբ զրկվել է ջրից» հակահայկական երկու զեկույցները։

 

 «Սադրող բովանդակության բանաձևերի երկու նախագծերն ընդհանուր քիչ բան ունեն հակամարտության կարգավորման իրական ընթացքի և խաղաղության հաստատման հետ` ծառայելով ԵԽԽՎ որոշ անդամների անձնական և ֆինանսական շահերի առաջխաղացմանը»,– գրել է Բաբայանը։


Այս պահին ավելի քան յոթ հազար մարդ ստորագրել է առցանց խնդրագրի տակ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-