Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ՀՀ նախագահը Մասաչուսեթսի նահանգապետին Հայաստան է հրավիրել

31.03.2016, 16:19
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ:
ՀՀ նախագահը Մասաչուսեթսի նահանգապետին Հայաստան է հրավիրել
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ և հրավիրել է նրան Հայաստան այցելել, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ընդգծելով, որ Հայաստան-Մասաչուսեթս հարաբերություններն ունեն խոստումնալից ապագա և Հայաստանը շահագրգռված է Մասաչուսեթսի հետ ակտիվ կապեր հաստատելու հարցում։

Նախագահի խոսքով, այդ գործակցությունը կարող է օժանդակել կրթության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սերտ կապերի հաստատմանը։

Առանձնացնելով Մասաչուսեթսի պատկառելի ներուժը գիտակրթական ոլորտում և նշելով, որ բավական է միայն նահանգում գտնվող մի շարք հեղինակավոր բուհերի շարքում հիշատակել Հարվարդի համալսարանն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը։ Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ է նշել, որ Մասաչուսեթսը և ընդհանրապես ԱՄՆ-ն իր գիտակրթական ներուժով Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել է նաև մեր պետականության ամրապնդմանը:

ՀՀ Նախագահը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նահանգապետ Չարլի Բեյքերի վճռական դիրքորոշման և հայ ժողովրդին աջակից լինելու համար, ընդգծելով, որ նահանգային դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմություն է դասավանդվում:

Սարգսյանը բարձր է գնահատել նահանգի իշխանությունների հատուկ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի խնդրին։ -0-