Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

27.02.2020, 14:01
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների  իրականացմանն  առնչվող հարցերին:-0-