Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՀՀԿ պատգամավորը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները

17.01.2018, 20:42
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին երկրի նախագահի պաշտոնում նշանակման հավանականությունը չորեքշաբթի մեկնաբանել է ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը։
ՀՀԿ պատգամավորը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին երկրի նախագահի պաշտոնում նշանակման հավանականությունը չորեքշաբթի մեկնաբանել է ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը։

«Եթե ձեզ հետաքրքրում է հենց Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ապա ասեմ, որ այո, նա նույնպես կարող է լինել նրանց շարքում, ում կուսակցությունը կարող է առաջադրել երկրի նախագահի պաշտոնում։ Ամենակարևորը, որ Սարգսյանն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի չորրորդ նախագահ դառնալու բոլոր չափանիշներին»,– ասաց Բաղդասարյանը։


Իսկ Հովիկ Աբրահամյանի թեկնածության վերաբերյալ ՀՀԿ պատգամավորն ասաց, որ նա հնարավոր թեկնածուների թվում չկա, ու ինքը` Աբրահամյանն էլ չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը։ «Աբրահամյանը շարունակում է մեր ընկերը մնալ, սակայն այս պահին նա զբաղված է իր գործերով և քաղաքականությունում պասիվ է»,– հայտնեց Բաղդասարյանը։


Ավելի վաղ Բաղդասարյանը լրագրողներին ասել էր, որ Հայաստանի նախագահի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան մարտի 2–ին։ -0-