ՀՀԿ–ն չի մասնակցել խորհրդարանի արտահերթ նիստին, քանի որ կենսաթոշակային բարեփոխումների մանրակրկիտ քննարկման անհրաժեշտություն չի տեսնում. խմբակցության ղեկավար
15.11.2013,
16:06
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) չի մասնակցել Ազգային ժողովի արտահերթ նիստին, քանի որ մանրակրկիտ քննարկումների անհրաժեշտություն չի տեսնում` կապված կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման հետ, խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) չի մասնակցել Ազգային ժողովի արտահերթ նիստին, քանի որ մանրակրկիտ քննարկումների անհրաժեշտություն չի տեսնում` կապված կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման հետ, խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Խորհրդարանի կոալիցիան` Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Օրինաց երկիր» կուսակցությունը, ուրբաթ տապալեց Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու քննարկման արտահերթ նիստը։ Նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Նիստին ներկա էր 45 պատգամավոր, մինչդեռ քվորումի համար անհրաժեշտ է 66 պատգամավորների ներկայությունը։
«Քաղաքական մեծամասնությունը կայացրել է իր որոշումը և մանրակրկիտ քննարկումների անհրաժեշտություն չի տեսնում։ Նորմալ է, որ ընդդիմությունը փորձում է արտահայտել իր դիրքորոշումը»,– հայտնեց Սահակյանը։
Արտահերթ նիստը նախաձեռնել էին «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները։
2014 թվականի հունվարի 1–ից երկրում ծրագրվում է պարտադիր կարգով կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել։ Դրանում կներառվեն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները։
Նախատեսվում է, որ 2014 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնեն Հայաստանի մոտ 250 հազար քաղաքացիներ։
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգի ներդրման միջոցով: 2014 թվականի հունվարի մեկից երկրի կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով այն քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի մեկից հետո:
Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կփոխանցի պետությունը։ –0–