Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

ՀՐԱՏԱՊ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին․ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

26.10.2020, 00:14

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

«Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ սա հրադադարի սահմանման արդեն երրորդ փորձն է։ Առաջին երկու պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10–ին Ռուսաստանի միջնորդությամբ և հոկտեմբերի 17–ին Ֆրանսիայի միջնորդությամբ, խախտվել են Ադրբեջանի կողմից։