Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» ֆորումի մասնակիցներն ընդունեցին Երևանի հռչակագիրը

23.04.2015, 17:41
«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» ֆորումի մասնակիցները հավանություն տվեցին Երևանի հռչակագրին։ Այդ մասին հայտնեց Մեր Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը համաժողովի ավարտից հետո։
«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» ֆորումի մասնակիցներն ընդունեցին Երևանի հռչակագիրը
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» ֆորումի մասնակիցները հավանություն տվեցին Երևանի հռչակագրին։ Այդ մասին հայտնեց Մեր Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը համաժողովի ավարտից հետո։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա ֆորումն անցկացվում է  Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆորումին մասնակցում է տարբեր երկրներից ժամանած ավելի քան 600 ներկայացուցիչ։

«Մենք հավանություն ենք տալիս այս հռչակագրին»,– ասաց նա։

Համաժողովի ավարտին Երևանի հռչակագրի ընդունման առաջարկությունը ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանինն էր։ Նա նշեց, որ համաժողովի ընթացքում հնչած զեկույցները բազմաթիվ գաղափարներ և առաջարկություններ էին պարունակում, այդ թվում` փաստաթղթի ստեղծման անհրաժեշտության մասին, որը կամփոփի համաժողովի օրակարգում ներառված բոլոր խնդիրները։

Գլոբալ ֆորումի շրջանակում կազմակերպվել էր մի քանի նիստ։ «Միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացում» առաջին նիստի շրջանակում քննարկվեցին միջազգային իրավունքում «մարդկության հանդեպ հանցագործության» կանխարգելման հայեցակարգի պատմական զարգացման գործընթացը և դրա զարգացման հնարավոր հեռանկարները։

Պատասխանատվության խնդիրներն ու ցեղասպանության հետևանքների վերացումը» խորագրով երկրորդ նիստի շրջանակում քննարկվել են պատասխանատվությանը, փոխհատուցմանը, իրավունքի և չկրկնվելու երաշխիքների վերականգնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այսօրվա դրությամբ գոյություն ունեցող դրական փորձն ու չլուծված խնդիրները։

Ֆորումի աշխատանքի երկրորդ օրը կազմակերպվեց «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» լիագումար նիստը։

Ֆորումի համանախագահներն էին հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, ՌԴ Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, բարոնուհի Քերոլայն Քոքսը (Մեծ Բրիտանիա)։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–