Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հուլիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը` տեսակոնֆերանսի ձևաչափով

17.06.2020, 21:50
Հուլիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը` տեսակոնֆերանսի ձևաչափով  
Հուլիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը` տեսակոնֆերանսի ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսին կկայանա նոր տեսակոնֆերանս ՀՀ ԱԳ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Համանախագաները (ԵԱՀԿ ՄԽ) մշտական կապի մեջ են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: Նախորդ ամիս նրանք համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել, որտեղ քննարկել են Ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված հարցեր: Հերթական հեռակա հանդիպումը տեղի կունենա մինչև հաջորդ ամսվա վերջ, մենք առանձին, անպայման, կտեղեկացնենք այդ մասին»,- նշել է նա չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ: 

Զախարովայի խոսքով, կա ընկալումն այն բանի, որ սահմանների բացմանը և միջազգային ավիահաղորդագրությունների սահմանափակումների հանմանը զուգընթաց հանդիպումները կանցկացվեն նաև առերես կարգով:-0-