Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հունաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրագործմանը

28.02.2025, 11:19
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
Հունաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրագործմանը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ 

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրագործմանը։ 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։