Hustler հանդեսի հրատարակիչը 1 մլն դոլար է խոստանում Միթ Ռոմնիի հարկային հռչակագրերի վերաբերյալ տեղեկատվության դիմաց
10.09.2012,
15:48
Hustler պոռնոհանդեսի հրատարակիչ Լարի Ֆիլնտը 1 մլն դոլարի չափով պարգևատրում է խոստանում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի ֆինանսական ակտիվների վերաբերյալ տեղեկատվության դիմաց, երկուշաբթի տեղեկացնում է CNN հեռուստաընկերության կայքը՝ հղում անելով պարբերականի հաղորդագրությանը:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Hustler պոռնոհանդեսի հրատարակիչ Լարի Ֆիլնտը 1 մլն դոլարի չափով պարգևատրում է խոստանում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի ֆինանսական ակտիվների վերաբերյալ տեղեկատվության դիմաց, երկուշաբթի տեղեկացնում է CNN հեռուստաընկերության կայքը՝ հղում անելով պարբերականի հաղորդագրությանը:
Նախատեսվում է, որ պարգևատրման մասին հայտարարությունները կտեղադրվեն Washington Post և USA Today թերթերի էջերում:
Ըստ CNN տեղեկատվության՝ Ֆլինտը «կանխիկ մինչև մեկ միլիոն դոլար կվճարի այն վավերագրական վկայությունների դիմաց, որ հանրապետականներից նախագահի թեկնածու Միթ Ռոմնին հարկային հռչակագրեր չի հրապարակել կամ իր օֆշորային ակտիվների, բանկերի հաշիվների տվյալներ կամ գործնական համագործակցության մանրամասներ»:
Նախկինում Ռոմնին հրապարակել է 2011թ.-ի իր եկամուտների և 2010թ.-ի հարկային հռչակագրի վերաբերյալ նախնական տվյալները: Միաժամանակ նա հրաժարվել է հրապարակել նախորդ տարիների տվյալները՝ մերժումը մոտիվացնելով քննադատության համար դեմոկրատներին առիթ չտալու ցանկությամբ:
Հունվարի սկզբին ներկուսակցական մրցավազքում Ռոմնիի մրցակից Նյուտոն Գինգրիչը կշտամբել է նրան հարկերի վճարման մասին տվյալները թաքցնելու մեջ: Գինգրիչը հայտնել է, որ միլիոնատեր թեկնածու Ռոմնին հարկերը վճարում է ինչ-որ արտոնությամբ, այլ ոչ թե ամբողջ դրույքով, ինչպես Գինգրիչը և «բոլոր ամերիկացիները», այդ պատճառով էլ թաքցնում է հարկերի վերաբերյալ տվյալները: Ի պատասխան նախկին կոնգրեսմենի հարձակումների` Ռոմնին հրապարակեց հարկերի վճարման վերաբերյալ տեղեկությունը: Պարզվեց, որ նախագահի թեկնածուն իսկապես հարկերը վճարել է արտոնյալ դրույքով, որը 2010թ.-ին կազմել է 13,9 տոկոս, իսկ 2011թ.-ին՝ 15,4 տոկոս: Միաժամանակ երկրի քաղաքացիների մեծամասնության համար հարկադրույքներն էապես ավելի բարձր են և հասնում են 33 տոկոսի:
Սակայն ԱՄՆ օրենքների համաձայն` Ռոմնին իսկապես իրավունք ունի հարկադրույքների նվազման, քանի որ նա և նրա կինը ներդրողներն են և զգալի գումար են զոհաբերում բարեգործական գործունեության համար: Ինչպես նախկինում էին նշում որոշ փորձագետներ, չկայացած հարկային աղմուկը կարող էր շահավետորեն անդրադառնալ Ռոմնիի իմիջի վրա և թույլ կտար նրան խոսել իր մասին որպես մի մարդ, ով ոչ միայն խոսում է, այլ իրականում աջակցում է ազգային տնտեսության և կարիքավորներին:
Տարեկան բարձրաստիճան ամերիկացի պաշտոնատար անձինք հրապարակում են եկամուտների և կուտակված ակտիվների, այդ թվում ֆինանսական միջոցների և արժեթղթերի տվյալները: Նման պահանջը վարչակազմի աշխատակիցների նկատմամբ էթիկայի պահպանման մասին օրենք են ներկայացնում, որն ընդունվել է 1978թ.-ին ԱՄՆ կոնգրեսի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստին»: -0-