Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՅԴ–ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու. խմբակցության ղեկավար

16.10.2018, 14:38
ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, երեքշաբթի լրագրողներին ասաց  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նշելով, որ խորհրդարանում յոթ մարդով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը:
ՀՅԴ–ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու. խմբակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, երեքշաբթի լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նշելով, որ խորհրդարանում յոթ մարդով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը:

Ռուստամյանը միաժամանակ վստահեցրեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն երբևէ չի պատրաստվել առաջադրել վարչապետի թեկնածու:

«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա, յոթ հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017-ի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասաց Ռուստամյանը:

Խմբակցության ղեկավարը նաև ասաց, որ խմբակցությունում ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում:

«Մենք կողմնակից ենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»,- եզրափակեց նա:

Հոկտեմբերի 8–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Օրեր առաջ ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ չընդունելով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն:–0–