Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

«Իմ քայլը» ֆինանսների նախարարին հանդիպման է հրավիրել մոտ 10 հազ.դոլար պարգևավճարի հարցով. թերթ

07.02.2019, 12:25
«Իմ քայլը» ֆինանսների նախարարին հանդիպման է հրավիրել մոտ 10 հազ.դոլար պարգևավճարի հարցով։
 «Իմ քայլը» ֆինանսների նախարարին հանդիպման է հրավիրել մոտ 10 հազ.դոլար պարգևավճարի հարցով. թերթ

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. Այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման է հրավիրել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և նրա տեղակալ Կարեն Բրուտյանին, գրում է «168 ժամ» օրաթերթը։

Թերթի հաղորդմամբ, հանդիպման քննարկվելիք թեմաներից մեկը, բնականաբար, նախարարությունում աղմկահարույց պարգևավճարների հարցն է, որոնք հրապարակել էր «168 ժամը»:

«Ատոմ Ջանջուղազյանը, հիշեցնենք, ստացել էր ավելի քան 5 մլն դրամ պարգևավճար, նրա սանիկը՝ Կարեն Բրուտյանը՝ ավելի քան 7 մլն դրամ պարգևավճար, որն ամենաբարձր թիվն էր պարգևավճար ստացողների ցանկում», – նշում են հոդվածի հեղինակները:–0–