Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«Ինձ որևէ մեկն աշխատանքից չի ազատել. ես եմ ներկայացրել հրաժարականի դիմումը». Վանեցյան

06.02.2020, 15:20
«Ինձ որևէ մեկն աշխատանքից չի ազատել. ես եմ ներկայացրել հրաժարականի դիմումը». Վանեցյան
«Ինձ որևէ մեկն աշխատանքից չի ազատել. ես եմ ներկայացրել հրաժարականի դիմումը». Վանեցյան
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./ԱՌԿԱ/. Նախօրեին տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականի պատճառներին ու հանգամանքներին։ 

«Ես ցանկանում եմ նախ ֆիքսենք, որ ինձ որևէ մեկն աշխատանքից չի ազատել։ Ես եմ ներկայացրել հրաժարականի դիմումը: Այո, առաջինը եղել է գաղտնալսումից անմիջապես հետո: Ընթացքում էլի է եղել, և երրորդն եղել է այդ ժամանակ: Եվ էլի եկեք դա տեղավորենք իմ դեմ տարվող տեղեկատվական արշավի շրջանակներում: Երբ հայտարարում էին իբր դժգոհ է եղել վարչապետն ԱԱԾ-ի աշխատանքից, դրա համար է ազատել Վանեցյանին աշխատանքից»,– նշել է Վանեցյանը։ 

Իր հրաժարականի մասին խոսելով` Վանեցյանը նշել է, որ «բարոյական» չէր լինի կոնֆոռմիզմից ելնելով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը և չբարձրաձայնել վտանգների մասին։ 

«Իմ և Նիկոլ Փաշինյանի մեջ եղել են տարաձայնություններ, որի մասին ես բարձրաձայնել եմ իմ հրաժարականի տեքստով: Տարաձայնությունները հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության և պետության ընկալումների մեջ: Մեր տարաձայնությունները եղել են առհասարակ կյանքի ընկալման և վերաբերմունքի մեջ»,– նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։ 

Վանեցյանն ընդգծել է, որ և իր հրաժարականից առաջ, և առավել ևս հետո, ինքը Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չէ։ 

«Ես կատարել եմ իմ աշխատանքը, ես արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր հասարակությանը հեղափոխության ժամանակ տրված խոստումները իրականանան: Ինձնից կախված ամեն ինչ»,– ասել է Վանեցյանը: 

Ընդ որում նա նշել է, որ հրաժարականից հետո չի ափսոսել կատարած որոշման մասին։ 

«Ես ափսոսում եմ միայն նրա համար, որ մենք չենք կարողացել արդարացնել այն բազմահազարանոց մարդկանց հույսերը, չեմ կարողացել արդարացնել մեր քաղաքացիների այն սպասումները և ընդհակառակը եղել են շատ մեծ հիասթափության առիթներ»,– ընդգծել է Վանեցյանը։ 

Վանեցյանը, մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե ինքը իբրև դավաճանել է Փաշինյանին, նշել է, որ դավաճան կոչվելու գնահատականից թող վախենան նրանք, ովքեր դավաճանել են հեղափոխության գաղափարներին։ 

«Թող դավաճան պիտակավորումից վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից: Թող դավաճան պիտակավորումից վախենան բոլոր նրանք, ովքեր շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են և ասելու` «չենք հասկացել, թե ինչ ենք անում»»,– ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։ 

Ինչ վերաբերում է հարցին, որ մինչև ԱԱԾ տնօրեն լինելը Վանեցյանն այնքան էլ հանրային անձ չէր, վերջինս նշել է, որ դա պայմանավորված է եղել վերջին 20 տարիների իր աշխատանքով, որը չի ենթադրել հանրային գործունեություն։ 

«Եվ կարող եմ ասել, որ բացի Նիկոլ Փաշինյանից մնացած այն բոլոր մարդկանց, ովքեր այսօր եկել են իշխանության, գրեթե 90%-ը հանրային ճանաչում չի ունեցել»,– նշել է Վանեցյանը։ –0–